19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ուկրաինայում դեռևս անհանգստությունների ալիքը մարված չէ

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, հասարակական,  քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը և քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը գնահատական տվեցին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին և փորձեցին կանխատեսումներ անել հետագա զարգացումների մասով:

“Ուկրաինայում բավականին հետաքրքիր են զարգանում իրադարձությունները: Անդրադառնանք այն փաստին, որ  ընդդիմությունը փաստացի մինչ օրս ընդգծված առաջնորդ չուներ և դա կարող է բերել մրցակցության նախագահի պաշտոնի հարցում և այն բնականաբար արդեն կդժվարեցնի անցումը խաղաղ կյանքին”,-նշեց քաղաքագետը:

Քաղաքագետի դիտարկմամբ դեռևս անհանգստությունների ալիքը մարված չէ և նոր զարագցումների սպասելիքներ կան.

“”Ռեգիոնների կուսակցությունը” ճանաչել է իր պարտությունը, սակայն դեռևս պաշտոնապես ոչ մի բան հայտարարված չի: Մնում է տեսնել ընդդիմությունը որքանով կկարողանա միասնական հանդես գալ և բաժանել ռեսուրսները”:

Լարիսա Ալավերդյանը հետևելով Մայդանում տեղի ունեցող իրադարձություններին շատ բաների հետ չի կարողանում հաշտվել և համաձայնել. “ Պարզապես  ընդգծեմ իմ անհանգստությունը, իմ կրեդոն, որ բռնությունների այս աստիճանը ինձ համար ընդունելի չէ և մարտի մեկին գումարվեց այս դասը: Երբ հարցնում են`  մայդանը կարող է գալ մեզ մոտ թե ոչ, ես ասեմ, որ առաջինը այդ իրավիճակը մեզ մոտ է եղել, և եթե կար տաս զոհ երեք միլիոնանոց բնակչության համար ապա դա արդեն շատ ծանր է”:

Ալավերդյանը նշեց, որ իշխանության և հասարակության այդ անջրպետը միևնույն է բերում է այդ իրավիճակին.”Մեր մոտ էլ կային ասդրիչներ, որնք այդպես էլ չբացահայտվեցին: Ես մերժում եմ ցանկացած բռնություն, Եվրոպայի գործն է, թե ինչպես է հետագայում աշխատելու այդպիսիների հետ”,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ