09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նայած ում համար ինչն է տեսանելի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տեսակետներ ներկայացրին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ՀՀ կառավարության հրաժարականը պահանջելու նախաձեռնության վերաբերյալ:

ՀՀԿ պատգամավորը ընդդիմադիր ուժերի պահանջը համարեց` հեռանկար չունեցող գործընթաց:

“Մեզ համար, այսինքն խորհրդարանական մեծամասնության և  ՀՀ նախագահի համար շատ ավելի տեսանելի է կառավարության աշխատանքը և ՀՀ նախագահը ինքն է որոշում, թե երբ պիտի հրաժարական տա կառավարությունը: Կառավարությանը  խորհրդարանական մեծամասնությունն է նշանակել և մենք շատ լավ տիրապետում ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ մանրամասներին”,-նշեց Սուքիաս Ավետիսյանը:

՛՛Սա վաղուց հայտնի դիրքորոշում է, վիճարկելի է հենց այն փաստարկը, որ մեզ ավելի տեսանելի է, մենք ավելի լավ գիտենք: Հանրությանն էլ մեկ ուրիշ բան է տեսանելի, սոցիալական բևեռվածությունը սկսում է շատանալ, մեծանում է արտագաղթի չափը: Երկիրը գնալով հայտնվում է ճգնաժամի մեջ՛՛,-հակադարձեց Հրանուշ Խառատյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ