11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Նաիրիտցիները ցույց չե՞ն անի

“Նաիրիտ” գործարանի աշխատակիցների շահերը արտահայտող “Կամք” քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

“ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը ցույց չի կազմակերպելու: ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը ողջունում է “Ռոսնեֆտ” ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում և հնարավորություն ընձեռեն “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներին ունենալ աշխատանք` նոր կառուցվելիք գործարանում:

Այդ իսկ պատճառով ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը, ժամանակավորապես դադարեցնում է ցույցերը կապված “Նաիրիտ” գործարանի խնդրում: Մենք չենք սատարում որևիցե քաղաքական խմբակցության կամ միության անպատասխանատու ցույցերը կամ գործողությունները այս խնդրում, որոնք կարող են վնասել այս պրոցեսի իրականացմանը:

Արտաշես Ավետիսյան ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր”:

Նշենք, որ երեկվանից տեղեկատվություն էր շրջանառվում, որ նաիրիտցիները այսօր պատրաստվում են ակցիա իրականացնել ԱԺ-ի մոտ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ