07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Չպետք է անտեղի շահարկել Ուկրաինայի ցավը. Հերմինե Նաղդալյան

 Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ՝ իր իսկ խոսքով ՝ “Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով զոհված քաղաքացիների հիշատակը”, ինչին հետևեց ԱԺ նախագահի և դահլիճում որոշ պատգամավորների ճշգրտումը, որ չպետք է հատուկ տարանջատում մտցնել, քանզի ոստիկաններ ևս զոհվել են: Արդյոք ընդգծված միտում կար ընդդիմադիր պատգամավորի առաջարկում, պարզաբանում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:  

-Մենք ականատեսը եղանք ընդդիմադիրների կողմից հերթական շահարկմանը, և ակնհայտ է, որ նման դեպքերում ընդդիմադիր մեր գործընկերները չեն խորշում թեմաներ ընտրելիս:  Եղբայրական Ուկրաինայի ժողովուրդը ծանրագույն ժամանակներ է ապրում: Այս մեծ քաղաքական “խաղի” մեջ ,,վճարման միջոցը,, առաջին հերթին իր զավակների կյանքն է ու նաև ՝ երկիրը:

 Ու, բնականաբար, բոլորս էլ ցավում և վշտակցում ենք զոհերի հարազատներին և ողջ Ուկրաինայի ժողովրդին, ինչպես և ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանը արձագանքեց, բայց դա անում ենք առանց տարբերակելու, թե ում և որ կողմի գնդակից, կամ մահաբեր ուժի կիրառումից էր ընդհատվել այդ կյանքը:  Սակայն, հնչած հարցադրումի մեջ ակնհայտ էր, որ կարևոր շեշտադրումը կատարված էր ոչ թե զոհերի կամ ցավակցության, այլ իշխանության կիրառած մահաբեր ուժի վրա:

Այսինքն՝ եթե կան զոհեր նաև բարիկադի այս կողմից՝ դրանց համար ցավակցել և ցավել ընդդիմադիր կոլեգան չի առաջարկում, կամ էլ ինքը միանձնյա և միանշանակ որոշել է, որ բոլոր զոհերը հենց իշխանության կողմից զենքի / ոչ համաչափ/ կիրառման պատճառով են եղել/ որը, գիտենք, այդպես չէ/: Եվ դահլիճում առաջարկն անող գործընկերոջ հասցեին արդարացիորեն ռեպլիկներ հնչեցին այն մասին, որ Սիրիայում /կամ մեկ այլ տեղ/ զոհվածներին վշտակցությամբ հանդես չեկան:

Բայց դրա բացատրությունը պարզ է՝ մյուս օրինակները չեն ընկնում այս սխեմայի մեջ, այս քաղաքական զարգացումը չեն ներկայացնում, որը այդքան ,,հալած յուղի,, պես է նստել որոշ մեր ընդդիմադիրների սրտին: Նրանց Ուկրաինան է հետաքրքիր, Ուկրաինան է ոգևորել, այդտեղ են հրճվանքով իրենց հայացքը գցել, հրճվանքով ու հույսով: 

-Տիկին Նաղդալյան, ԱԺ քառորյայում, ինչպես արդեն հայտնի դարձավ, արտահերթ քննարկման կդրվի ՀԱԿ-ի կողմից առաջարկվող “մարտի 1”-ի հանձնաժողով ստեղծելու նախագիծը. Ինչ հանգամանքներով է պայմանավորված ըստ Ձեզ ընդդիմադիրների նման օրակարգի առաջնահերթությունը:

-Ինչպես արդեն նշեցի՝ Ուկրաինայի օրինակից ոգևորված-ակտիվացած՝ էլ ցույցեր, միտինգներ, հանձնաժողով-հանձնաժողովի հետևից ստեղծելու առաջարկներն են, կարևոր չէ՝ գազ, Նաիրիտ, մարտի 1, բոլորը խառնել իրար սկզբունքով, միայն թե մի բան դուրս գա ու ինչ-որ մի ,,գունավոր,, բան էլ այստեղից բխեցնեն:  

Ու նույն գործելաոճը՝ թեմաների ընտրության մեջ ոչնչից չեն խորշում, մարդկանց դժվարությունները, կամ վիշտը , ցավը՝ ամենը պետք է ծառայեցվի իրենց նպատակին, կարևոր չէ, որ նման վարքագիծը անբարո է, և այդ կերպ, որպես քաղաքական ուժ, բացարձակ անսկզբունքայինի տպավորություն են թողնում:  

Իսկ դա , իրականում, հիմնավորված է, որովհետև, ասենք օրինակ, նույն “մարտի 1-ի” հայտնի հանձնաժողովը բազմաթիվ անգամ հրավիրել է իր աշխատանքներին մասնակցել / ապարդյուն/ կամ ականատեսների, վկաների, 10 զոհերի հետ կապված պարզապես որևէ տեղեկատվություն ունեցողների, բացի դրանից էլ ԱԺ այսօրվա խմբակցություններից 6-ից 5-ի ներկայացուցիչները եղել են խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովի կազմում, իսկ 1-ը / այն ժամանակ/՝ ոչ խորհրդարանականը՝ հնարավորություն ուներ, բայց չի մասնակցել:

Այսօր հանձնաժողով ստեղծելու առաջարկի ջատագովներից գոնե 4-5-ը 2 տարի այդ հանձնաժողովի կազմում են եղել, և ոչ միայն պարզապես անդամակցել են, այլև գործուն մասնակից, համահեղինակ են եղել հանձնաժողովի եզրակացությունը կազմելիս, հեղինակել են եզրակացության տարբեր բաղկացուցիչ մասերը, այնպես որ, բնական հարց է ծագում՝ ինչ է փոխվել Ձեզ համար, ինչ է այս ամենի տակ թաքնված, եթե ոչ դրսի հրավերով ոգևորված-թևավորված՝ մեկ անգամ չհաջողածը կրկին իրագործելու փորձ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ