07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կոմայգուց՝ Եռաբլուր

Տրանսվիստիտները տեղափոխվել են կոմայգուց, քանի որ քաղաքապետարանի դիմացի այգում լուսավորությունը շատացել է: Այս մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց “Մենք” երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը` նշելով.

”Մենք շարունակում ենք վերահսկել այգու տարածքը, սակայն ոչ մի ժամի միասեռականները չեն նկատվում այգում: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հիմա նրանք կանգնում են Եռաբլուրի տարածքում, ինչպես նաև մանկական երկաթուղում”:

“Մենք”-ի փոխնախագահը նկատեց նաև, որ իրենք նոր թիմ են հավաքում, որպիսի կարողանան վերահսկողություն սահմանել նաև հիշյալ վայրերում:

Կոմայգու տարածքը լքելու հիմնական պատճառը Սեւան Աղաջանյանը համարում է քաղաքապետի նախընտրական խոստումը.

”Քաղաքապետը խոստացել էր բարեկարգել այգին: Մենք գիտեինք, որ այգին վարձակալած ՍՊԸ-ի տնօրենը պիտի 4 միլիոնի ներդրում անելով` բարեկարգի մանկական այգին: Մենք դրան սպասում էինք մայիսին, սակայն արդեն դրական տեղաշարժ կա ”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ