18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Աշխատել, և ոչ թե նկարվել տեսախցիկների կամ ձայնագրիչների առաջ”

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում կոչ արեց ընդառաջ գնալ ”գազային հանձնաժողովի” ստեղծման գաղափարին: ՛՛Հավատացնում եմ՝ մենք հիմա նոր խորհրդարանական ավանդույթ ենք ձևավորում: Եկեք աջակցենք այս ավանդույթին և հանրությունն արդյունքներ ունենալու է՛՛,-ասաց:

Մեկ այլ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ նկատեց, որ իհարկե, յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի խոսելու, ապրելու, գոյատևելու, սակայն այս քննարկումը մի բան բացահայտեց. 

ԱԺ նիստերին բոլորը հետևում են` լրատվամիջոցները, հասարակությւոնը և ոչ իշխանական խմբակցության պատգամավորները սա օգտագործում են որպես պոպուլիմզի ամբիոն:

՛՛Սա ևս մեկ անգամ բացահայտեց, որ այն հանձնաժողովը, որ մենք ուզում ենք ստեղծել, պետք է աշխատի լրատվամիջոցներից հեռու՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ մի որոշ ժամանակ անց նման հանձնաժողովները դառնում են շոոու ծրագրեր: ՛՛Որովհետև բոլոր պատգամավորնեը չեն ուզում կորցնել հնարավորությունը լրատվամիջոցների առաջ իրենց դիրքորոշումն արտահայտելուց, բայց մենք պետք է մեզ հարց տանք՝ ինչ նպատակ ենք հետապնդում որևէ հանձնաժողով ստեղծելով՛՛:

 Ըստ նրա՝ հանձնաժողովին պետք է հնարավորություն տալ աշխատել, և ոչ թե նկարվել տեսախցիկների կամ ձայնագրիչների առաջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ