19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Մարտի մեկին “

՛՛Մենք գործ ենք անում, փորձում ենք մեր նպատակին հասնել, մայդանում  ուկրաինացիք կռվում էին, հույսեր ունեի՞ն, ունեին, թե չունեին, կռվում էին, ի վերջո հաղթեցին: Մենք էլ ենք ի վերջո հաղթելու՛՛,-Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան հարցի` արդյոք հույս կա, որ ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկը կընդունվի ԱԺ մեծամասնության կողմից:

Ըստ Զուրաբյանի՝ եթե իշխանությունից է կախված որևէ հարց, մասնավորապես տվյալ դեպքում հանձնաժողով ստեղծելն, ապա դեմ կլինեն, “այդ քայլով ցույց կտան, որ իրենց վրա են վերցնում այդ դեպքերի պատասխանատվությունը”:

Ինչ վերաբերում է մարտի մեկի հանրահավաքին և հարցին, թե արդյոք կարող է այս  հանրահավաքը “մայդանի” հայկական տարբերակի համար հիմք հանդիսանալ, Զուրաբյանն արձագանքեց.

՛՛Մենք ինչ-որ պլալանվորել ենք և ինչ-որ ցանկանում ենք անել, դրա մասին բաց հրապարակային խոսում ենք: Բաց ասել ենք` որն է  նպատակը մարտի մեկի հանրահավաքի, ինչի ենք ուզում հասնել, այդ հարցի պատասխանը վաղուց տվել ենք:

Մարտի մեկի հանրահավաքը մեզ համար կարևոր է նրանով, որ հասկանանք՝ որքանով է ժողովուրդը վճռական պայքարելու, ինչպիսի պատրաստակամություն ունի, այդ օրը կերևա՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ