28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են բնակվարձերը թանկացնում

Ինչո՞ւ են բնակվարձերը որոշ համատիրություններում թանկացել, ովքեր են ոլորտի պատասխանատուները, ի՞նչ է արվում այդ գումարներով շենքերի կամ բակերի համար:

“Հենարան” մամուլի ակումբում համատիրության ներկայացուցիչները բողոքեցին, որ բնակվարձերը միայն առանձին շենքերում են բարձրացել, ու դա որոշվում է համատիրության նախագահի եւ սեփականատերերի  պայմանավորվածությամբ:

 “Թանկացումները համատարած չեն, մի քանի տարի առաջ արդեն գործում էին այս սակագները, մեկ, երկու, երեք համատիրություն է թանկացրել: Եթե անհիմն է, թող դատի տան կամ ներկայացնեն մեզ: Համատիրությունների կայացման հարցը շատ սուբյեկտիվ է”,-ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության եւ համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը: Նրա խոսքով, մայրաքաղաքում գործում է 220 համատիրություն եւ այն համատիրությունները խնդիր ունեն, որտեղ շենքի սեփականատերերը լավ հարաբերություններ չունեն նախագահի հետ:

Համատիրության մեջ գտնվող քաղաքացիները պիտի վճարեն, նոր պահանջեն համատիրություններից:  Մեկ քմ մետրից սովորաբար գանձվում է 4-50դրամ:

Երեւան քաղաքում վճարումների գանձումն անցնում է 80 տոկոսից, իսկ չվճարողների մասով կազմվում են համապատասխան հայցեր եւ ներկայացվում դատարան:

Համատիրության յուրաքանչյուր բնակիչ կարող է այցելել համատիրության գրասենյակ եւ պահանջել ֆինանսական հաշվետվություն: Բնակվարձեր չմուծող բնակիչնեը ներկայացվում են դատարան: Եթե բնակիչը համատիրության կազմից հրաժարվում է, ապա դա նրան չի ազատում վճարումից. պարզապես նա չի մասնակցում կառավարմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ