30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Ուկրաինայի նոր նախագահը լավագույն դեպքում ոսկյա զուգարան չի ունենա”

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը facebook սոցիալական ցանցի իր էջում այսպիսի գրառում է արել.

“Վերջին տասնամյակների բոլոր հեղափոխական պայքարներում, եթե նկատել եք, սոցիալական արդարության հարցը երկրորդական տեղում է, երբեմն էլ բացակայում է: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ, օրինակ, հանքերը, որոնք ուղղակիորեն ժողովրդին են պատկանում, որպես աստծո տված բնության բարիք, ազգայնացնեն և դրանով կարողանան լուծել և սոցիալական, և բնապահպանական խնդիրները: Ոչ ոք չի խոսում դրա մասին, որովհետև այդ բոլոր պայքարներն իրենց բնույթով քաղաքական են և ոչ թե` սոցիալական: Այնպես որ փոփոխություններն էլ կլինեն ընդամենը աշխարհաքաղաքական: Ուկրաինայի նոր նախագահը լավագույն դեպքում ոսկյա զուգարան չի ունենա, սակայն արտասահմանյան բանկերում նույնքան, կամ ավելի, կապիտալ կունենա երկրի ընդերքը և նաև ժողովրդին շահագործելու հաշվին”,-գրել է Կարինե Հակոբյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ