22 Մարտի, Saturday, 2025
KFC

Չաթլախ նշանակում է ճաք տված. Ռուստամյանը զայրացած է

՛՛Տաջիկերեն չաթլախ նշանակում է ճաք տված՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ բացատրելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հասցեագրված բառի իմաստը:

Դիտարկմանը, թե բառը վիրավորական է, պատգամավորը արձագանքեց. ՛՛Իսկ ղալաթ անելը լա՞վ իմաստով է՛՛:

Ռուստամյանը նշեց, որ Հրայր Թովմասյանն իրենց մասին խոսելիս ասել է՝ ղալաթ անել, իրենք էլ նմաատիպ հորդորով դիմում են նախարարին. ՛՛Մենք էլ իրան ենք հորդորում: Իրեն եթե թվում է, մենք չենք տիրապետում հայ իրականության բառապաշարին, չարաչար սխալվում է: Մենք ուրիշ բառեր էլ գիտենք, սակայն միայն սա ենք օգտագործում՛՛:

Ռուստամյանը նաև ասաց, որ իր ոճը չէ նման բառեր օգտագործել, սակայն շատ է բարկացել:

՛՛Դա իմ ոճը չի, բայց նախարարն էլ իր բարձունքին պետք է մնա՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ