16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Տիկին Գրետա, սպարապետ Վազգեն Սարգսյանն այս ամենը չէր ների…

Գորիս քաղաքի բնակչուհի Անժելա Բուդաղյանը, որը Գորիսի հայտնի դեպքերի ժամանակ մահացած Ավետիք Բուդաղյանի հորաքույրն է բաց նամակ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին.

Սպարապետի մայր,

տիկին Գրետա  Սարգսյանին

Հարգարժան տիկին Սարգսյան

Փառք ու պատի՛վ Վազգեն Սարգսյանին, մեր բոլոր նահատակներին, փառք ու պատի՛վ մեր իրական երկրապահին:

  Սիրելի Գրետա, ցավալի է սակայն, որ Դուք  շնորհավորում եք այն երկրապահին, ով  քար լռություն պահպանեց,

-երբ օրը ցերեկով սառնասրտորեն գնդակահարեցին Արցախյան գոյամարտի հերոս հրամանատար Հրաչ Մուրադյանին,

-երբ Երևան քաղաքում դաժանորեն ծեծելով սպանեցին բանակի բժիշկ, սպա Վահե Ավետյանին:

 Եվ ամենասարսափելին՝

ԵԿՄ վարչության անդամ է ընտրվում Արցախյան ազատամարտին իրականում ոչ մի օր չծառայած (դա նաև տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների և Արցախի մեր հայրենակիցների միանշանակ կարծիքն է), միայն թալանով զբաղված, Հորադիզի  ՛՛մսաղացների՛՛ ժամանակ դիրքերը լքած  (որը պատճառ է դարձել  մարդկային մեծ կորուստների), 2013թ. Հունիսի 1-ին իր որդու և թիկնապահի միջոցով լավագույն հայորդի,ողջ գիտակցական կյանքը բանակաշինությանը նվիրած Ավետիք Բուդաղյանի սպանությունը կազմակերպած Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա):

Տիկի՛ն Գրետա

Վազգենը այս ամենը չէր ների.

Սպարապետը մոտիկից ճանաչում էր Բուդաղյանների ընտանիքին, նրա միջնորդությամբ  է գնդապետ Արտակ Բուդաղյանը ժամանակին ուսանել Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիայում:

 Մի՞թե Երկրապահը այսպես է ապահովում սերնդափոխությունը:

Վազգենը թույլ չէր տա, որ այդ ստահակը հայտնվեր ԵԿՄ վարչությունում:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը Գուրգեն Մարգարյանի սպանության 10-ր տարելիցի առթիվ նշվեց, որ ՛՛մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004թ.-ին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար՛՛:

Դեսպանը հույս հայտնեց, որ ՛՛միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ,որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության ,մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը… ՛՛:

Մեկը հարցնի պարոն Կ. Նազարյանին՝

Ինչո՞վ է տարբերվում Լիսկայի և նրա շրջապատի կողմից հունիսի 1-ին իրականացրած սարսափելի հանցագործությունը մարդասպան Սաֆարովի իրականացրած հանցագործությունից:

Մի՞թե Կ. Նազարյանին հայտնի չէ, որ միջազգային հանրությունը խիստ մտահոգություն է հայտնել և բարձրաձայնել Բուդաղյանների նկատմամբ իրականացված ոճրագործության դեպքի վերաբերյալ, և որ այս գործի արդյունքում է նաև ոտնահարվել արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:

Մի՞թե մեր հասարակական կազմակերպությունը՝ ԵԿՄ-ն այս անպատվությունը պետք է փոխանցի նոր սերնդին: Տիկի՛ն Գրետա իմ և Բուդաղյանների անունից ցանկանում եմ Ձեզ առողջություն և Սպարապետի նպատակների, երազանքների իրականացում:

 

Անժելա Բուդայան  (Ավետիք Բուդաղյանի հորաքույր,

Խորհրդային Հայաստանի Գորիսի շրջկոմի քարտուղար,

շրջսովետի գործկոմի նախագահ)

ք. Գորիս

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ