17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է Ազգային ժողովը ՛՛տեսախցիկաֆիկացվում՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին անհանգստացնում է այն, որ Ազգային ժողովում ամենուր տեսախցիկներ են տեղադրվում: Այս մասին նա բարձրաձայնեց այսօր ԱԺ նիստում: 

՛՛Մեր աշխատասենյակներում անընդհատ լարեր են տեղադրում, տեսախցիկներ են դրվում, արդեն որերորդ անգամ տոտալ վերահսկողության համակարգեր են դրվում և միջանցքներում, բակում, ներսում: Տեսախցիկաֆիկացիա է անցկացվում ԱԺ-ում՛՛,-ասաց Մանուկյանը:

Նա շեշտեց, որ իրենց վերահսկելու կարիք չկա, քանի որ ինչ որ ասում են փողոցներում, նույնն ասում են նաև դահլիճում:  ՛՛Սա երևի Ձեր թիմի վերահսկողության համար է, բայց մեծ գումարներ են, ինձ ժուչոգը տվեք, ես կասեմ՝ ուր եմ գնում, ինչ եմ ասում՛՛:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հարցն օրակարգի հետ կապ չունի: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նետեց. ՛՛Ժուչոգը, գիտեք՝ որ թվականից է գալիս, ձեր ներդրածն է, բայց մենք դրանով չենք զբաղվում, դա անվտանգության խնդիրն է, եթե նախկինում՝ ձեր ժամանակներում լսել են Ձեզ, ես տեղյակ չեմ եղել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ