08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վիրահայոց թեմում տեղի ունեցավ ՛՛Հովհաննես Թումանյան-145՛՛ գրական-երաժշտական երեկո՝

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Վիրահայոց թեմի ՛՛Հայարտուն՛՛ կենտրոնը Մեծ Լոռեցու ծննդյան 145-րդ տարեդարձը նշանավորեց գրական-երաժշտական երեկոյով, որը նախաձեռնել էր ՛՛Հայարտուն՛՛ կենտրոնը՝ Վրաստանի հայ գրողների ՛՛Վերնատուն՛՛ միության հետ համագործակցությամբ:

Միջոցառումը մեկնարկեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնից: Ներկաները ծաղիկներով զարդարեցին ժողովրդական բանաստեղծի շիրիմը: Հովհաննես Թումանյանի տապանաքարի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո իրականացվեց գրքանվիրատվության ակցիա՝ ՛՛ԴՈՒ՝ ՄԵԿԸ 145 ՆՎԻՐԱՌՈՒ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ՛՛ խորագրով:

Գրքանվիրատվության ակցիան նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին: Այն արդեն ավանդույթի ուժ է ստացել և իրականացվում էբանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ իր հրատարակած գրքերից և անձնական գրադարանից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ