18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Ղալաթ ես անում, չաթլաղ՛՛ … Հովիկ Աբրահամյանը զարմացած է

Դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ քառօրյայի մեկնարկին ասաց, որ վերջին օրերին պաշտոնյաներն իրենց ամբարտավան պահվածք են թույլ տալիս:

՛՛Արդարադատության նախարարը թույլ է տալիս չորս քաղաքական ուժերի հասցեին ասել՝ ՛՛ղալաթ են անում՛՛: Սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև մի կողմից նա արդարադատության նախարարն է, ով պիտի հարգի Սահմանադրությունն ու մյուս կողմից 53 պատգամավոր ենք մենք ներկայացնում՛՛,-ասաց Ռուստամյանը:

Ըստ Ռուստամյանի՝ նախարարը նման կերպ վիրավորում է այս պատգամավորների հետևում կանգնած ժողովրդին: ՛՛Մենք էլ կարող ենք բացատրել ու ասել  ղալաթ ես անում, չաթլաղ՛՛,-Ռուստամյանի արտահայտությունը աղմուկ բարձրացրեց դահլիճում, իսկ ԱԺ նախագահը նկատեց, որ ոչ մի զվարճալի բան չկար:

՛՛Մեր ապագա սերունդը լսում է  մեզ, ի՞նչ կա ուրախանալու: Ես զարմանում եմ, սա վատ երևույթ է ու կոչ կանեի, որ մենք զերծ նման վիրավորանքներից: Մեզ  հարիր չէ նման ոճով քննարկումներ կազմակերպել ԱԺ-ում: Նաև զարմացած եմ ձեր պատասխանից, պարոն Ռուստամյան՛՛,-ասաց Հովիկ Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ