18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կին ազատամարտիկի բաց նամակը ԱՄՆ դեսպանին

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը բաց նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ: 

“Պարոն ԱՄՆ դեսպան,

Ես, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի և “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքին դեմ քաղաքացիներից (իսկ դրանք, ըստ ՀՀ նախագահի, կազմում եմ հանրության 80 տոկոսը) մեկը, հորդորում եմ Ձեզ, լինելով ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ-ում, մնալ բացառապես Ձեր լիազորությունների շրջանակներում:

Բարի եղեք հարգելու Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիան, մասնավորապես վերջինիս 41-րդ հոդվածի 1-ին կետը և չմիջամտել ինքնիշխան հանրապետության ներքին գործերին:Որևէ երկրի դեսպան, որը տվյալ երկրի ներկայացուցիչն է ՀՀ-ում, չպետք է միջամտի մեր երկրի ներքին գործերին և հատկապես իրեն թույլ տա գնահատականներ տալու մի օրենքի, որի գնահատականն ու սահմանադրական լինել-չլինելու բնորոշումը դեռևս տալու է ՀՀ-ի Բարձրագույն դատարանը:

Եվ որպես բարի կամքի դրսևորում, խորհուրդ կտամ Ձեզ կենսաթոշակային համակարգի փոփոխությունների Հայաստանյան ներկայիս տարբերակը առաջարկել Ձեր երկրի կառավարությանն ու հանրությանը, իսկ մեր երկրում համապատասխան գնահատականներ կտանք ու որոշումներ կկայացնենք մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս՛՛:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ