07 Հունիսի, Saturday, 2025
KFC

՛՛Ատեք ինձ, համարեք ազգի դավաճան՛՛

”Կուզեք՝ ատեք ինձ, համարեք ազգի դավաճան, բայց իմ վերջին ուղևորությունից հետո մի բան հասկացա՝ Թուրքիայի իշխանությունները տեղի հայերին ավելի հարգանքով են վերաբերվում, քան մեր իշխանությունները` մեր… էս երկիրն Աստված ա պահում, թե չէ մենք վաղուց վարի տված կլինեինք”,-Facebook-յան իր էջում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

Այս գրառումից հետո նրան հակադարձել է Facebook-յան օգտատեր Վահե Գալստյանը:

՛՛Լրատվական կայքերից մեկից իմացա …, որ մի հաղորդավարուհու կարծիքով ՛՛Թուրքիայի իշխանությունները տեղի հայերին ավելի հարգանքով են վերաբերվում, քան մեր իշխանությունները՛՛:
Միգուցե տեղին է հիշեցնել, որ թուրքական իշխանությունները նախկինում նույնպես ՛՛հարգում էին՛՛ հայերին, և այնքան շատ էին ՛՛սիրում՛՛, որ 1.5 միլիոն հայերի ոսկորները մինչև այժմ Միջագետքի անապատներների ավազների մեջ են:

Մի՞գուցե ՛՛հարգանք՛՛ ասելով նկատի ունեն ապրիլի 24-ին հայ երիտասարդի զինծառայողի սպանությունը թուրքական բանակում:

Միգուցե ՛՛հարգանք՛՛ ասելով նկատի ունեն հայ լրագրողի սպանությո՞ւնը, որի միակ մեղքը եղել էր այն, որ բարձրաձայնել էր հայերի առկայության փաստը Թուրքիայում:
Միգուցե ՛՛հարգանքի՛՛ նշան է մեր երկրի շրջափակո՞ւմը, որի հետևանքով Հայաստանի տնտեսության զարգացումը դժվարանում է: 

Միգուցե թուրքական իշխանությունների ՛՛հարգանքի՞ց՛՛ է, որ պոլսահայերից շատերը գալով Երևան, վախենում են այցելել Եղեռնի հուշահամալիր: 
Միգուցե թուրքական իշխանությունների հարգանքի նշա՞ն է, որ հայերը չեն կարող իրենց ազգությունը գրանցել անձնագրում: 

Միգուցե հաղորդավարուհին ուզո՞ւմ էր իր համեմատությանբ շեշտադրել Հայաստանի իշխանությունների իր գնահատականը: Ամեն մարդ ազատ է արտահայտելու և քննադատելու իշխանությանը: Մյուս կողմից էլ, թուրքական իշխանությունների գովերգումը, մեղմ ասած, նվաստացնում է միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակը, որոնց սպանվել, ողջակիզվել, խոշտանգվել են ներկայիս և նախկին թուրքական իշխանությունների կողմից՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ