18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Չեմ ընդունում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությունը . ՀՀԿ պատգամավոր/վիդեո/

Ոչ կոալիցիոն 4 քաղաքական ուժերի միանալը  պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքար ծավալած քաղաքացիական նախաձեռնությանը՝ կարո՞ղ է հանկարծ պայքարի ուղղությունը շեղել: Քաղաքացիական պայքարը կվերածվի արդյո՞ք քաղաքականի:Այս ենթատեքստում այս և այլ հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

“Շարժումը արդեն քաղաքական է դարձել: Բայց իրենք միացան, որ այդ շարժումը ևս օգտագործեն իշխանության դեմ, այսինքն ավելի լայն մասաներ բերեն իշխանության դեմ, որովհետև իրենք դա անել փորձում են տարբեր առիթներով:Շարժման նախաձեռնողները լավ գիտակցում են, որ այս քաղաքական ուժերը փորձում են շարժման միջոցով որոշ դիվիդենտներ շահել”,-մեկնաբանեց պատգամավորը:

Պատգամավորը գտնում է, որ օրենքը բավականին լավն է և մեկ կամ երկու տարվա համար չի մշակված: Նա կարևորում է հատկապես պարտադիր բառի գործոնը:

“Այս հարցի հետ կապված ես չեմ ընդունում հատկապես ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությունը, քանի որ իրենք ինչքան էլ ուզենան հեռու փախչել՝ ժամանակին շատ լավ մասնակցություն ունեցել են և պատգամավորների և կառավարության մասով՝ այս կուտակային կենսաթոշակի բարեփոխման օրենքների քննարկմանը”,-հավելեց Սուքիաս Ավետիսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ