12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ոսկերիչները կրկին վրդովված են. Ժողովուրդ

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը 100 տոկոսով բարձ­րացրել է ոսկերիչների, թանկարժեք քարի արտադրամասերի տաղավարների վարձերը: Հիշեցնենք, որ ՛՛Վա­ղարշ եւ որդիներ կոնցեռն՛՛ ԱՊԸ-ն անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 65 մի­լիոն դրամի չափով տուգանվեց:

Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբ­րահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը եւ պահանջում է այդպես վճարել իր տուգանքը: Արդյունքում՝ ոսկերիչներից շատերը փակում են իրենց արտադրամասերն ու հեռանում: Իսկ այն ոսկերիչները, որոնք ունեն ավել թվով աշխատողներ, սկսել են կրճատումներ անել: Ի դեպ, առաջիկայում բարձրանալու է նաեւ ոսկու վաճառքի տաղավարների վարձի չափը: ՛՛Ժողովուրդ՛՛-ին ահազանգած ոսկերիչները հայտնեցին, որ տաղավարների վարձա­կալության պայմանագրերը լրացված են մի շարք խախտումներով որն էլ տնօրինությունը պարտադրում է ստո­րագրել: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ