20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Յուքոմը, Պուտինն ու Ռոստելեկոմը

 Վերջնականապես որոշեցի հրաժարվել “Յուքոմի” ծառայություններից. նախ մտածում էի դատարան դիմեմ, քանի որ օրը ցերեկով, բառի բուն իմաստով “Յուքոմ”-ը խաբել է ինձ: Պարզվում, որ ես իբր դեկտեմբերի 2-3—ին 10 ֆիլմ եմ պատվիրել ու նայել…այն էլ ինչպիսի ֆիլմեր՝ էրոտիկ, օրը ցերեկով ու ամեն մի ֆիլմը նայել եմ երեք րոպե, ոչ ավել:

Ու դա այն օրը, երբ Վլադիմիր Պուտինն էր Հայաստանում ու ելնելով իմ մասնագիտությունից ես Պուտինի հետ էի այդ նույն օրը՝ նույն ժամին: Մանավանդ հաշվի առնենք, որ մենակ եմ ապրում, տանը մարդ չկար ու բանալին էր իմ մոտ էր:

“Ներեցեք, բայց նայել եք այդ տաս ֆիլմերը, մենք նման ծրագրային սխալ կամ շփոթություն չենք ունեցել”,-ասում են Յուքոմից:

 Չէ, սրանց Պուտինն էլ չի փրկի, միակ ելքը հրաժարվելն է ծառայությունից:

“Եթե չվճարեք, մենք դատի կտանք Ձեզ”,-ասում են ծառայություն մատուցող ընկերությունից:

“Ընկեր ջան, ես եմ ձեզ դատի տալու՝ երեք հազար դրամս հետ վերցնեմ”,-ասում եմ ես՝ փոշմանելով, որ պիտի էդքան էլի նյարդայնանամ: Գոնե եթե մենաշնորհն իրենց լիներ՝ կասեի, հա, “ղալաթ ա՝ արել են, լավ են արել”:

Մրցակցային այս պարագայում փոխարեն զիջեին, ասեին լավ՝ երեք հազար մեր սեփականատիրոջ համար մեծ բան չի՝ նայել եք, լավ եք արել, դու մեր լավ բաժանորդներից մեկն եք՝ զիջում ենք եւ վերահաշվարկ ենք անում: Բայց արի տես մի տեղ էլ հաթաթա ենք տալիս՝ գնամ կացինս բերեմ ու…

Բերեք կացինը, ես այսուհետ “Ռոստելեկոմ”-ի բաժանորդ եմ…

Ես ընտրում եմ Մաքսային միությունը, ինչպես իմ երկիրը…գուցե փորձվեծ թանն ավելի լավ կլինի, քան անփորձ մածունը, բայց ես չեմ սիրում, որ իմ երկրում ինձ խաբում են…Այն էլ ով՝ “ՅՈՒՔՈՄ”-ը..

Մի խաբվեք, կան այլընտրանք, ի սեր Աստծո, խոսքը ԲՀԿ-ի մասին չէ…չնայած ինչ իմանաս, “կարող ա՞ պատահի “Ռոստելեկոմ”-ն էլ հարի մեր այլընտրանքին…”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ