Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փողերի հետ կապված. Առավոտ
«Որոշակի ավանդների մի զանգվածի պայմանագրերը խզվել էին, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ամբողջ ծավալը, որը խզվել էր»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապված էին նման լուրեր շրջանառվում, որ գումարները հանել է բանկերից, Ջավադյանը պատասխանեց. «Չէ, ես Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված նման ինֆորմացիա չունեմ: Գոնե մենք հետեւում ենք ամբողջությամբ այնպիսի մեծ ծավալի շարժին, ու ոչ միայն մենք:
Ես Ձեզ վստահեցնում եմ՝ եթե Հայաստանից այդպիսի մեծածավալ փոխանցում փնի արտերկիր, այդ մեխանիզմը հստակ աշխատող մեխանիզմ է՝ փողերի լվացման շուրջ: Եթե այդպիսի մեծ ծավալի շարժ լինի Հայաստանից դուրս, նախ մենք կտեսնենք, հետո պարզ է, որ այդ ինֆորմացիան կգնա համապատասխան մարմիններին, եւ այն երկրների մարմիններն էլ կիմանան, որտեղ այդ գումարը կգնա: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ Ձեր ասած անձի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: