06 Հունիսի, Saturday, 2026
KFC

Ո՞վ է մեղավոր, որ 4 ուժերը համաձայնության չեն գալիս. 168 ժամ

 “168 ժամը” գրում է. “Ո՞վ է մեղավոր, որ խորհրդարանական չորս իշխանական խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու հարցում։ Կա տեսակետ, որ դրան դեմ են ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների գործարարները, ովքեր չեն ցանկանում թշնամանալ կառավարության հետ եւ վտանգի տակ դնել իրենց բիզնեսը։

Բայց կա նաեւ տեղեկություն, թե պատճառը “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դրսեւորած արմատական կեցվածքն է։ Արմատական՝ այն իմաստով, որ նա առաջարկում է քննարկել ոչ թե կառավարությանն անվստահություն հայտնելու, այլ նախագահին իմպիչմենթ հայտնելու հարցը։ Այս պահանջը շատ ծանր վիճակի մեջ է դնում ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, որոնք սարսափում են նախագահի պաշտոնանկության մասին ցանկացած հարցից”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ