19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը նվազե՞լ են. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է ՀՀ-ում աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ, 2010թ. այն եղել է 35.8, 2011-ին՝ 35, իսկ 2012-ին՝ 32.4 տոկոս։

“Պաշտոնական վիճակագրությունը փորձել է ցույց տալ, թե նվազել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը. 2010-ի 3 տոկոսի փոխարեն այժմ 2.8 տոկոս է։ Սակայն այս ցուցանիշները չեն նշանակում, որ ՀՀ-ում աղքատությունն իրոք նվազել է։ Իրականում ժողովուրդը շարունակում է ապրել նույն վատ պայմաններում, բայց թվային աճպարարության հետևանքով տպավորություն է, թե այդ ցուցանիշը նվազում է։

 Բանն այն է, որ իշխանություններն ամեն տարի հետևողականորեն բարձրացրել են աղքատության շեմը` 33.5 հազար դրամից դարձնելով 37 հազար։ Ասել է թե, եթե նախկինում աղքատ էր համարվում ամսական 33.5 հազար դրամ եկամուտ ունեցողը, ապա հիմա՝ 37 հազար դրամ ունեցողը։

Աղքատության թվի նվազման վրա մեծ դեր է ունեցել այն հանգամանքը, որ նվազագույն աշխատավարձը մի փոքր բարձրացնելով՝ փորձեցին ցույց տալ, թե լուծում են սոցիալ-տնտեսական հարցերը”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ