04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ազատություն բերող ճանապարհը, բացի բանտերից, անցնում է նաև անմեղ դիակների վրայով…

 Փաստաբան Նորայր Նորիկյանը facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Ուկրաինայի արյունալի իրադարձություններին.

“Ուկրաինական մայդանի սպանդը, ինչ խոսք, չի կարող անտարբեր թողնել որևէ ողջամիտ մարդու, մանավանդ որ, մայդանում կայացվող որոշումները, կարող են նույնիսկ անուղղակիորեն ազդել քո հայրենիքի հետագա սպասվելիք իրադարձությունների վրա…
Ես գնալով համոզվում եմ, որ հրապարակային գնդակահարությունները դրանք մի ողջ արժեհամակարգի արգասիք են, որոնք խորհրդանշում են իմպերիայի ողջ ՛՛հմայքն՛՛ ու ՛՛առաջընթացի՛՛ միակ զենքը…
Իսկ սրան հակադրվող գաղափարն, իսկապես մտքիցս դուրս չի գալիս…
Երիցս հաստատվում է, որ, այնուամենայնիվ, ազատություն բերող ճանապարհը, բացի բանտերից, անցնում է նաև անմեղ դիակների վրայով…
Մարդիկ մեռնում են, որ մարդիկ ապրեն…
…Պատմությունը չի սիրում, որ իրեն կրկնում են, հակառակը՝ վրեժխնդիր է լինում ավելի դաժանաբար՝ նույն հիմարությունը կրկնելու համար…”,-գրել է Նորայր Նորիկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ