Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում
Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում կարգախոսով ՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագիրը այս մրցույթին ներգրավեց ՀՀ 10 մարզերի դպրոցների աշակերտներին, ծնողներին և ուսուցչական անձնակազմին:
Ս.թ. փետրվարի 21-ին, ՀՀ ԿԳ նախարար՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագրի, ՀՀ ԿԳ նախարարության և ՛՛Փյունիկ՛՛ բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված ՛՛Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014՛՛ մրցույթի մրցանակաբաշխության երկրորդ փուլը, որի ընթացքում հայտնի դարձան ՀՀ տասը մարզերի այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները հայտնվել էին լավագույնների շարքում:
՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 959 դպրոցների շրջանում Ամանորյա տոներին ընդառաջ հայտարարված մրցույթին մասնակցել էին 380 դպրոց` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորման իրենց աշխատանքները: Այդ նպատակով ստեղծվել էին աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից բաղկացած դպրոցական խմբեր, ովքեր լուսանկարել են իրենց աշխատանքներն ու տեղադրել դրանք Dasaran.am կայքում` այդպիսով ներկայացնելով իրենց դպրոցի տոնական տեսքը: Մրցույթի ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել էր խմբային աշխատանքը, ինչպես նաև` աշակերտների կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները:
Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ ԿԳ հանրակրթության վարչության պետ ՛՛Dasaran.am՛՛ Նարինե Հովհաննիսյանը, դպրոցների տնօրեններ և այլք: Միջոցառմանը ներկա էր նաև ՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով պատիվ ունեցավ հաղթողներին փոխանցել մրցանակակները:
Երասխ գյուղի միջնակարգ (Արարատի մարզ), Ապարան քաղաքի ավագ (Արագածոտնի մարզ), Շաքի գյուղի միջնակարգ (Սյունիքի մարզ), Կարմիրգյուղ գյուղի թիվ 2-րդ միջնակարգ (Գեղարքունիքի մարզ) դպրոցները արժանացան գլխավոր մրցանակների` համակարգիչների: Նորավան գյուղի միջնակարգ (Արմավիրի մարզ) դպրոցը ևս, որը հաղթող էր ճանաչվել առցանց քվեարկության միջոցով, պարգևատրվեց համակարգչով:
Այսպիսով ևս 5 դպրոցներ ՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագրի շնորհիվ համալրվեցին համակարգիչներով, իսկ 25 դպրոցներ ստացան խրախուսական մրցանակներ ու պատվոգրեր` ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Համակարգչի ընտրությունը որպես մրցանակ պատահական չէ, քանի որ հաշվի է առնվել մրցույթին մասնակցած դպրոցներում էլեկտրոնային մատյանի ակտիվ կիրառումը խրախուսելու հանգամանքը: