՛՛60-70-ականների արվեստագետների սերունդը՛՛ 3 օր կլինի Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը
Այսօր Ծաղկաձորում՝ Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը մեկնարկեց 2014 թվականի ՛՛Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը՛՛ խորագրով միջազգային գիտաժողովը:
՛՛Մշակութային հասարակություն՛՛ հասարակական կազմակերպության նախագահ, Բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Խեչիկյանը գիտաժողովր բացման սկզբում նշեց, որ տարբեր ոլորտի մասնագետներ 3 օր շարունակ` փետրվարի 21-23-ը մի հարկի տակ գտնվելով հնրավարություն կունենան կարծիքներ փոխանակել, բանավիճել, քննարկումներ անցկացնել և փորձով փխանակվել :
Միջազգային գիտաժողովի խորագիրն ընտրվել է 60-70-ականների արվեստագետների սերունդը,քանի որ այն մի կողմից արդեն պատմություն է դարձել, մյուս կողմից դեռ գործուն մասնակցություն ունի արվեստի ժամանակակից գործընթացներում: Չթերագնահատելով բոլոր նախորդ սերունդներին, անգամ հաջորդներին և դեռ գալիքներին Հասմիկը նշեց, որ այս սերունդը տարբերվում է բոլորից՝ իր դիմագծով, իր գույնը, իր առանձնահատկություններով և վաղուց արժանի է ճանաչվելու, սիրվելու գնահատվելու և դասականացվելու:
60-70 ականները բեկումնային էին ամբողջ խորհրդային միության արվեստի պատմության մեջ, բեկումնային էին նաև հայ արվեստի համար, սա ըմբողստ սերունդ էր, որի ներկայացուցիչները բերեցին նոր լեզու , նոր մտածողություն նոր գեղագիտություն և պահանջեցին ընթերցողից՝ նոր, լիովին վերանայված մոտեցում արվեստում:
Ահա այս և մի շարք հարցեր գիտաժողովի մասնակիցները կփորձեն վերանայել այս 3 օրերին, որը ևս մեծ ներդրում կլինի սերնդի ճանաչման հարցում:
Հիշեցնենք, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի գրողների միության և ՀՀ-ում Ռուս համագործակցության ներկայացուցչության հետ համատեղ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդգիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում: Գիտաժողովը ընդգրկում է արվեստի տարբեր ճյուղեր՝ մասնավորապես գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, կերպարվեստ, ճարտարապետություն:
Գիտաժողովին մասնակցում են երիտասարդ և ավագ սերնդի գրականագետներ, կինոգետներ, արվեստաբաններ, երաժշտագետներ: Ներկա են լինելու նաև գիտնականներ Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Արցախից (8 մասնակից): Ընդգրկված են 50 զեկուցում և դասախոսություն՝ նվիրված արվեստի տարբեր ոլորտներին՝ գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, կերպարվեստ, ճարտարապետություն: Լինելու են նաև երաժշտության լսումներ, պոեզիայի ընթերցումներ և կինոդիտում:
Հավելենք նաև, որ սա երկրորդ գիտաժողովն է, որ կազմակերպում են ՛՛Մշակութային հասարակություն՛՛ կազմակերպությունը և Գրողների միությունը ԵԳԱԾ շրջանակներում: Նախորդը տեղի է ունեցել 2012 թ. փետրվարին՝ ՛՛Գրականագիտության մեթոդաբանության խնդիրները՛՛: Պոստմոդեռնիզմ: Քսան տարի անց՛՛ խորագրով: