12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վիճակն ավելի կբարդանա՞, թե չէ՞

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դեռևս չի կանխատեսում՝ Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանոըմ գնաճ կլինի, թե ոչ: ՛՛Հիմա անորոշություն է տիրում, որի պարագայում կանխավ ասել, թե դրականի մասին, թե բացասականի, ակնայտորեն հնարավոր բան չի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նկատեց, որ այլ բան է, որ քաղաքական առումով Հայաստանը ընտրության մեծ հնարավորություն չուներ, և պիտի Մաքսային միությունում հանգրվաներ, սակայն այս պահին հստակ պատասխան տալ հնարավոր չէ, թե արդյոք վիճակն ավելի կբարդանա:

՛՛Ճանապարհային քարտեզն իրենից ենթադրում է ամենատարբեր և ըստ էության ոչ հեշտ բանակցություներ, որոնց արդյունքում միայն կարելի է  ենթադրել՝ ունենալու ենք հնարավորություններ զսպելու գնաճը, թե ոչ՛՛:

Հարցին, թե հնարավոր է, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսատուրքրեը չթանկանան, Բոստանջյանը պատասխանեց, որ հնարավոր է:

՛՛Անհնարին ոչինչ չկա, հնարավոր են տրանսֆորմացիաներ, փոփոխություններ, կարող եմ ենթադրել, որ ՀՀ-ը եթե բանիմաց ու մասնագիտական, հիմնավոր բանակցությունների վարի, միգուցե լրացուցիչ դժվարություններ չենք ունենա՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ