19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Եթե փորձեինք ավելի ուշ անցնել պարտադիր կուտակային համակարգին, ապա դժվարություններն առավել շատ կլինեին՛՛ /վիդեո/

”Եթե երեքը մեկին հնարավորությունը բացակայում է, սերունդների համերաշխության սկզբունքն սկսում է չաշխատել: Այն համակարգը, որ մենք ներդնում ենք, լուծելու է ոլորտում առկա խնդիրները: Ակնհայտ է, որ նոր համակարգին այլընտրանք չկա: Եթե փորձեինք ավելի ուշ անցնել պարտադիր կուտակային համակարգին, ապա դժվարություններն առավել շատ կլինեին”,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում արժույթը փոխվելու դեպքում էլ կենսաթոշակային ֆոնդերի հետ ոչինչ տեղի չի ունենա: ՛՛Նախ այդպիսի որևէ քննարկում չկա, որ Հայաստանում ինչ-որ պատճառով` Մաքսային միության կամ այլ պատճառով, արժույթը փոխվի: Երկրորդը` եթե ինչ-որ պատճառով Հայաստանում արժույթը դառնա եվրո, դոլար, ռուբլի կամ մեկ ուրիշ բան, ապա այդ ֆոնդերի հետ ոչինչ տեղի չի ունենա,՛՛,-նկատեց Մինասյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ