19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն կարող Է շատ լավ բան Է, բայց կուսակցություն չէ. Իրավունք

Թերթը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ զրուցել է քաղաքական զարգացումների շուրջ՝ անդրադառնալով ոչ իշխանական 4 ուժերին, նրանց կոչերին եւ հնարավորություններին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:  

–    Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը գնահատում եմ րաֆֆիհովհաննիսյանական:

–    Ինչպե՛ս հասկանանք դա:

–    Նա իրեն պահում է այնպես, ինչպես որ պետք է իրեն պահի Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ ինչպե՞ս նա կարող է իրեն պահել: Իսկ Եվրոպական միությունը 27-28 ժողովրդավարական երկրների համագործակցություն է, որը համամարդկային մեծ արժեք է, մարդկությունը դեռեւս նման արժեք չի կարողացել ստեղծել, եւ որ ամենակարեւորն է, որ դրա
առանցքում լինի մարդը: Իսկ սա պետք է գնահատել եւ տեղ տալ:

– Կրկին անդրադարձ կատարելով Ձեր անցած ուղուն, փորձելով համեմատականներ անցկացնել’ տեսնում ենք, թե, օրինակ, ինչպես Է ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը կոչեր անում” ասելով, թե իրենք ժողովրդավար են, շատ ու շատ համախոհներ ունեն, կուսակցականներ, արված գործեր ու ընտրազանգված: Անհամաչափություն չե՛ք տեսնում այս հարցում, չՀ որ Դուք Ձեր կյանքը վտագելով եք անգամ շատ բաներ ապացուցել:

– Ձեր հարցը իմ ինչ լինելու հետ կապ չունի: Եթե այդպես է ասում կամ կարծում ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛, ապա դա գործով պետք է երեւա: Եթե ասում է ամենաշատ ընտրազանգվածն ունի, բայց դու պետք է կուսակցություն լինես, որ ընտրազանգված էլ ունենաս: Իսկ կուսակցություն նշանակում է սկզբունքներ, գաղափարախոսություն, կողմնորոշում, իշխանություն կամ ընդդիմադիր լինելու իրողություն: Իսկ ԲՀԿ-ն գուցե ինչ-որ մի բան է, որից ես չեմ հասկանում, կամ կարող է շատ լավ բան է, բայց կուսակցություն չէ:

– Այդ դեպքում ինչ Է ԲՀԿ-ն:

– Դե, ասում եմ, կարող Է շատ լավ բան Է, բայց կուսակցություն չէ: Կուսակցությունն ունենում է գաղափարական կողմնորոշում, իսկ եթե իրենք փորձում էին դառնալ եվրոպական ժողովրդավարական միության անդամ, ուրեմն’ ինքը դառնում էր կուսակցության անդամ: Իսկ կուսակցությունը լինում է կամ իշխանակիր, կամ ընդդիմադիր, ուրիշ բա չկա: Հիմա կարոդ է իրենք ինչ-որ բան են գտել, որից խելքս չի հասնում, կամ քաղաքագիտությունը դեռ այդ մակարդակին չի հասել, ‘բայց դա կուսակցություն չի, հետեււսբար հե-տեւորդների մասին խոսել չի կարելի:

Քաղաքական կուսակցությունը, Եթե մասնակցում է քաղաքական կյանքին, ապա պետք է ասի’ ես իշխանությունների հետ եմ, ինչը որ ժամանակին էին, կամ պետք է ասի, որ իշխանություններին դեմ եմ: Եթե դրանք չի ասում, ապա ինձ համար անհասկանալի է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ