ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում. Ժողովուրդ
Ըստ ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկությունների’ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում: Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է: ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է ՛՛Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան՛՛ նախաձեռնությանը’ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները: Բացի այդ’ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող եւ հակահանրապետական քարոզչություն Է իրականացրել:
ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին ՛՛պատժեն՛՛: Եվ դա արել են նախեւառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Աիմոնյանի խիստ ՛՛զգուշացումով՛՛, որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ: Ա. Աիմոնյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց. ՛՛Դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել… Ա. Ղարիբյանը քաղաքական որեւէ գործունեությամբ չի զբաղվում, այն ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ՛՛:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: