07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Դաշնակցությունը կպահանջի՞ նախագահի հրաժարականը /վիդեո/

՛՛Սրանք արդեն այն խոսակցություններն են, որոնք մեր ներսում էլ ենք ունենում: Մենք մեր մոտեցումն ունենք՝ կապված դրսի հետ էլ, ներսի հետ էլ: Հիմա պարոն Զուրաբյանն իր մոտեցումն է ասում, մենք մերը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, թե ինքն էլ է կարծում, որ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը պետք  է կառավարության անվստահությունը հայտնեն, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պետք է փողոցում պահանջեն:

Հարցին, թե ոչ իշխանական չորս խմբակցությունները քննարկում են փողոց դուրս գալու տարբերակը, եթե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չընդունվի, Ռուստամյանը պատասխանեց.

՛՛Որտե՞ղ ենք որ.. փողոցում ենք էլի, փողոցից դուրս ենք գալիս ներս, հետ ենք գնում փողոց, մի ոտներս ընտեղ է, մի ոտներս՝ էնտեղ՛՛:

Իսկ արդյոք ՀՅԴ-ը կմասնակից ՀԱԿ-ի կազմակերպած մարտի մեկյան հանրահավաքին, և չի մտածում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը ընդդիմությանը իր շուրջը կոնսոլիդացնելու միտում ուներ, մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ