18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուկրաինացի օլիմպիականները լքում են Սոչին Կիեւի դեպքերի պատճառով

Մի քանի ուկրաինացի մարզիկներ իրենց հայրենիքում արյունալի բախումների հետ կապված որոշել են հեռանալ Սոչիից: Այդ լուրը հաստատել է ՄՕԿ-ի ներկայացուցիչ Մարկ Ադամսը: Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան հայտնել է, որ դա նրանց իրավունքն է: Հայտնի չէ, թե քանի մարզիկներ են լքել Սոչին եւ ովքեր:

Ուկրաինայից Սոչիի Օլիմպիական  խաղերին մասնակցում էին 43 մարզիկներ: Ավելի վաղ նրանցից Բոգդանա Մացյոցկան լքել էր Սոչին` ի նշան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ բողոքի, ով իր կարծիքով, արյունահեղություն էր սանձազերծել` չբանակցելով Մայդանի մասնակիցների հետ: Կիեւում զոհերի թիվը հասել է 35-ի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ