07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Նոր ջրագիծ Նոր Խարբերդում

Տաք եղանակին զուգահեռ արագացել են նոր ջրագծի կառուցման տեմպերը Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասում:

            Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին «Երևան Ջուր» ՓԲԸ պատվերով սկսված աշխատանքները ներկայումս ըստ էության մտել են ավարտական փուլ: «Շինմաստեր» ՍՊԸ-ն խոստանում է ջրագիծը շահագործման հանձնել մարտի 15-ին: Իսկ գործի ծավալը փոքր չէ: Պետք է տեղադրվի մոտ 600 գծամետր երկարությամբ 100մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակ, կառուցվի 5 դիտահոր՝ փականային հանգույցով և ևս 17 անհատական ջրաչափական հոր՝ փողոցի բնակիչների համար, փականն ու ջրաչափը ներառյալ: Աշխատանքների ընդհանուր արժեքը 37,7 մլն դրամ է:

            Նոր ջրագծի կառուցումը պայմանավորված է նրանով, որ նախկինը՝ մետաղականը, ձգվում էր գյուղից դուրս գտնվող դաշտում՝ ոռոգման առվին զուգահեռ և գտնվում էր տեխնիկապես խիստ անբավարար վիճակում: Հաճախակի էին վթարները, որոնք միշտ չէ, որ հաջողվում էր արագորեն վերացնել: Իսկ դա էլ հանգեցնում էր ջրի զգալի  կորստի և վտանգում նրա որակը: Ավելին, որոշ բնակիչների կողմից կենարար հեղուկը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով Զոնալ թաղամասում, չնայած մատակարարվող ջրի 15 լիտր վայրկյանում քանակին, մշտապես զգացվում էր ջրի անբավարարություն: Մինչդեռ նոր ջրագծի շնորհիվ թաղամասում ոչ միայն կբարելավվի ջրամատակարարումը, այլև հնարավոր կլինի զգալի ջուր տնտեսել:

            Իսկառայժմ, շինարարականևվթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 21-ին ժամը 08.00-22.00 կդադարեցվի Նոր ԽարբերդիԶոնալթաղամասի 7, 9, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30 փողոցներիևհարակիցտարածքներիջրամատակարարումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ