Մեծ բան չէ, 25-30 հազար դոլար
Այսօր նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Տիգրան Սագսյանն անդրադարձավ գազի կալորիականության վերաբերյալ հասարակության ունեցած անհանգստությանը:
՛՛Գազի կալորիականության խնդիրը մնում է մեր հասարակությանը հուզող խնդիրներից մեկը, չնայած նրան, որ բազմաթիվ պարզաբանումներ են տրվել, կան կասկածներ, թե արդյոք գազի կալորիականությունը համապատասխանում է այն ցուցանիշերին, որ մենք հրապարակել ենք, արդյուք որակը փոխվել է՛՛,-ասաց վարչապետը:
Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահՌոբերտ Նազարյանն արձագանքեց, որ ինքը ևս ծանոթ է հասարակության մեջ եղած անհանգստությանը: Նազարյանը հայտնեց, որ նման անհանգստություն ունեն նաև տնտեսվարող սուբյեկտները՝ Հրազանի, Երևանի ՋԷԿ-երը, Արարատի ցեմենտի գործարանը, որոնք շահագրգռված են, որ կալորիակնությունը լինի այնպես, ինչպես ներկայացվում է: Նրա խոսքով՝ գործարարների հետ մայիսին հանդիպումէ եղել, առաջարկվել է ստեղծել լաբորատորիա, որը կուսումնասիրի այս խնդիրը, սակայն արձագանքներ դրանից հետո չեն եղել:
Նազարյանն առաջարկեց Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված կլինեն մասնագետներ Գիտությունների ազգային ակադեմիայից, Հանրային խորհրդրից, Գործարարների միությունից, Հ/Կ-ներից: Խումբը կուսումնասիրի գազի կալորիականության հարցը:
Էներեգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը նկատեց, որ նման անհանգստության ալիք եղել է նաև 2000-ականների սկզբին: Նա առաջարկեց ստեղծել շարժական լաբորատորիա: Վարչապետը հարցրեց, թե արդյոք մեր գումաների հետ է կապված դա, ինչին փոխնախարարն արձագանքեց. ՛՛Ոչ, մեծ բան չէ, ընդամենը 25-30 հազար դոլար՛՛: