03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ  մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ-ն պետք է լինի բանակցային կողմ, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է.

«Ղարաբաղը այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում. կան փաստաթղթեր, որտեղ նշված է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին։  Խնդիրն այլ է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է բանակցել Ղարաբաղի հետ։ Ինչպես գիտեք, հիմնական արդյունքը ԼՂ կարգավորման հարցում, երբ 1994 թվականին կնքվել է զինադադարը, եղել է ԼՂ  և Ադրբեջանի ուղիղ  բանակցությունների արդյունքում։

ԼՂ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը ուղիղ հանդիպումներ են անցկացրել։ Մեր խնդիրն այսօր հետևյալն է, որ Ադրբեջանի իշխանությունը  հստակ գիտակցի ՝ տևական կարգավորման հասնելու ուղիղ ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ նստել բանակցելն է։ Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից. Հայաստանը՝ որպես Արցախի երաշխավոր, շարունակելու է բանակցությունները։ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է, տևական խաղաղությանը հասնելու համար»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ