ԲՀԿ սոխակ Վահան Բաբայանին

”ԲՀԿ Սոխակ Վահան Բաբայանը, որ նախկինում հասցրել է լինել 4-ից ավելի կուսակցության սոխակ լավ կաներ ամաչեր ու լռեր: ՀՀԿ-ին քննադատում է մի ուժի ներկայացուցիչ, որի ղեկավարը չի կողմնորոշվում ընդդիմություն է , թե իշխանություն, և վախը մարմնում նույնիսկ չի համաձայնվում տալ խոստացված ասուլիսը, որովհետև չէր կարող պատասխան տալ ինքը կողմ է ՀՀԿ նախագահի վարած քաղաքականությանը, թե դեմ…
Հ.Գ Երիտասարդ ԲՀԿականերին կհորդորեի չհամեմատվել Կարեն Ավագյանի հետ, ի տարբերություն իրենց մի քանի կուսակցություն և տերեր չի փոխել ”,-Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը:
Հիշեցնենք, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը վիրտուալ տիրույթում գրել էր, թե սնանկությունից խոսում է վաղուց արդեն հասարակության վստահությունը կորցրած մի ուժի ներկայացուցիչ, որը այսքանից հետո ավելի լավ է լռեր ու հեռանար ասպարեզից: