16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը կներկայացվի Անվտանգության խորհրդի հաստատմանը

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունըհամակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգությանխորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: 

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 17-րդ նիստում քննարկվեց և հավանության արժանացավ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների նոր ցանկի նախագիծը: Հարցի հետ կապված Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց.

՛՛Այս նիստը կարևոր է թե քաղաքական և թե բովանդակային առումով: Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններում առկա անկումների, իսկ որոշ հոռետեսներ խոսում են նույնիսկ տապալման մասին: 

Ես ցանկանում եմ նրանց հիասթափեցնել` Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է և եվրոպական մեր գործընկերների հետ մենք մշակել ենք շուրջ 180 կետից բաղկացած հավակնոտ գործողությունների մի ծրագիր, որը վերաբերում է 5 առանցքային ուղղություններին` արդարադատություն, ազատություն, անվտանգություն, քաղաքական համագործակցություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, ենթակառուցվածքային բարեփոխումներ և բոլոր այս ուղղությունները ներառում են իսկապես լրջագույն փոփոխությունների համալիր մի փաթեթ, որը հնարավորություն կտա տարբեր ուղղություններով առաջընթաց արձանագրել Հայաստանի և Եվրոպական միության անդամ երկրների միջև՛՛: 

Արթուր Բաղդասարյանի խոսքով` այս տարվանից սկսած արդեն ՀՀ քաղաքացիները կունենան դյուրացված վիզային ռեժիմ, կարող են առանց արգելքների մեկնել Եվրամիության անդամ երկրներ, գործարարները կարող են շուրջ 6000 արտադրատեսակներ արտահանել Եվրոպական միություն զրոյացված մաքսատուրքերով, կամ խիստ զեղջված սակագներով: 

ԱԱԽ Քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակներում փոփոխություններ տեղի կունենան դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կարդիականացվի ՀՀ քաղաքական համակարգը: ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը Անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացվի առաջիկայում: Հանձնաժողովը քննարկեց կազմակերպական այլ հարցեր ևս:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ