17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

«Ամերիկայի ձայն»-ի կայքը գրում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» (H. Res. 227) բանաձևի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը այս տարվա մարտի 3-ին Կապիտոլյան բլուրում անցկացնելու է միջոցառում, որը նվիրված կլինի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության զոհերին օգնություն տրամադրելուն ուղղված արշավին, որը նպաստել էր ԱՄՆ-ի կողմից արդեն գրեթե հարյուր տարվա ընթացքում ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության տրամադրման աննախադեպ առաջնորդության մեկնարկին:
 
Այս մասին ասված է կոնգրեսական Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ, որի համաձայն Կապիտոլյան բլուրում կայանալիք միջոցառումը նպատակ է հետապնդում ուսուցանելու ԱՄՆ-ի օրենսդիրներին, իրենց անձնակազմին և համայնքին Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության թիրախը դարձած հայ ժողովրդին տրամադրված աջակցության, ինչպես նաև ամբողջ աշխարհում տառապող մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրել շարունակելու անհրաժեշտության մասին:
 
«Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ Ամերիկայի հոգատարության և կարեկցանքի ոգին ըստ էության լավագույնս նշանավորում է «Հայ որբերի գորգը»՝ արվեստի մի գործ, որը ստեղծվել էր Ցեղասպանությունը վերապրած երիտասարդների կողմից և որպես նվեր ուղարկվել ԱՄՆ-ի Սպիտակ տուն «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»-ի կողմից՝ բարեգործական այն կազմակերպության, որի ստեղծումը ոգեշնչել էր նախագահ Ուիլսոնը, իսկ հիմնադրումն իրականացվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի հիման վրա», – ասված է Ադամ Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ: – «Ցավոք, ամերիկյան մեծահոգության այս խորհրդանիշը ցուցադրման համար դեռևս չի տրամադրվել ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից, ինչի հետևանքով չեղյալ էր հայտարարվել 2013 թվականի դեկտեմբերին Գորգի ցուցադրման հետ կապված միջոցառումը, որը պետք է անցկացվեր «Սմիթսոնիան» թանգարանում»:
 
«Հուսով ենք՝ ԱՄՆ-ի Սպիտակ տունը կհամաձայնվի տրամադրել «Հայ որբերի գորգն» այս միջոցառման համար, սակայն նման հանձնառության բացակայության պայմաններում այս միջոցառումն այնուամենայնիվ կկայանա», – նշված է Ադամ Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:
 
«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության տրամադրման գործում Ամերիկայի դերը պատմելուն ու հիշելուն արժանի պատմություն է», – ասել է կոնգրեսական Շիֆը՝ հավելելով. «Կարևոր է նաև հիշեցնել քաղաքականությունը մշակողներին Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության զոհերին օգնություն տրամադրելու գործում Միացյալ Նահանգների ունեցած հսկա դերակատարության մասին: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է գրեթե 100 տարի առաջ, աղետալի այնպիսի նշանակություն ունեցող իրադարձություն է, որ բոլոր պետությունները պարտավոր են ուսուցանել իրենց քաղաքացիներին տեղի ունեցածի մասին: Նման միջոցառումները, որոնց ընթացքում շեշտը դրվում է Ամերիկայի մարդասիրական կարևոր դերի վրա, միմիայն կնպաստեն դրան, որ իմ գործընկերները կհամոզվեն Հայոց ցեղասպանությունը վերջ ի վերջո ճանաչելու կարևորության մեջ»:

Մանրամասները`  amerikayidzayn.com-ում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ