28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

”Արդյոք նախարարները հրաժարական կտան”

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքում թոշակների չվճարման համար կիրառվող սանկցիաները համարժեք են հարկերը չվճարելու տուգանքներին:

”Եթե գործատուն չի իրականացնում պարտադիր վճարները, Կուտակային կենսաթոշակի չվճարելու խստությունը համարժեք է հարկերը չվճարելուն, այսինքն՝ կուտակայինը հարկի նման մի բան է դարձել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մակարյանը: Նրա խոսքով` արդեն իսկ աշխատանքից ազատելու միտում է նկատվում:

”Արդեն Աշխատանքից ազատելու տենդենց կա, և եթե այդ տենդենցը շարունակվի, հարց է առաջանում, թե արդյոք նախարարները հրաժարական կտան”,-նշեց Մակարյանը` ավելացնելով, որ որոշ գործատուներ հիմա վճարում են, մի մասն այն պատճառով, որ ընդգրկված են պետական համակարգում, մի մասը պատգամավորական մանդատից ելնելով:

Նա նաև վստահ է, որ եթե ՍԴ-ը չկասեցնի օրենքի կիրառումը, ապա ստեղծված վիճակից դուրս գալու համար փոքր ու միջին բիզնեսը ճկունություն կդրսևորի, արդյունքում գործազրկությունը կավելանա, ստվերը կմեծանա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ