06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կյանքից անժամանակ հեռացավ

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը: 

Վահագն Թևանյանը ծնվել է 1958 թ. ապրիլի 20-ին, Երևան քաղաքում: 1977 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական տեխնիկումը, ապա 1983-ին` Երևանի  գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը:  

1981-83 թթ. Վահագն Թևանյանը աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես նկարիչ-բեմադրող, իսկ 1984-90 թվականներին` Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1990 թ. վերադարձել է Մայր թատրոն, որտեղ և աշխատում էր մինչ օրս: 2009 թ. Վ. Թևանյանը աշխատում էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր նկարիչ:

Վ. Թևանյանը Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ էր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կերպարվեստի և անիմացիոն բաժնի դոցենտ, ՀԹԳՄ-ի ամենամյա ”Արտավազդ” ցանակի կրկնակի դափնեկիր: Վ. Թևանյանը ձևավորել է ներկայացումներ Հայաստանի տարբեր թատրոններում. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Երևանի պատանի հանդիսատեսի, Համազգային և”Գոյ” փորձարարական թատրոններում:

Վ. Թևանյանը ձևավորել է շուրջ 40 ներկայացում, որոնցից են ՛՛ Պաղտասար աղբար՛՛ Պարոնյան/, ՛՛Սենյակ համար 13՛՛ /Ր. Կունի/, ՛՛աղի զավակը՛՛/Մ. Մնացականյան/, ՛՛իոգենես՛՛Կոնստանտինով/, ՛՛Զինվորները՛՛/Յա. Լենց/ հայ-ֆրանսիական համատեղ ներկայացումը,՛՛Անավարտ մենախոսություն՛՛. ՛՛100 տարի անց՛՛Պ. Զեյթունցյան/, ՛՛Մեծ անտառի զավակները՛՛Լ. Ռիչարդսոն /,՛՛Գոյա՛՛ ,՛՛՛Ջոն Արքա՛՛, ՛՛ Ռիչարդ Երրորդ՛՛Վ. Շեքսպիր/ ներկայացումները:Կատարել է նաև բազմաթիվ ներկայացումների զգեստների ձևավորումները: Մասնակցել է միջազգային ևհանրապետական բեմանկարչական տասնյակ ցուցահանդեսների:

Վահագն Թևանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին, Շահումյանի եկեղեցում /Մալաթիա համայնք/: Վերջին հրաժեշտը` փետրվարի 21-ին, ժամը՝ 12:00-ից–14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքից (հասցե` Գ. Լուսավորչի 6): 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ