06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարկավոր է գտնել մեր ժամանակների հերոսին. գրականագետ

 

Գրականագետ Դավիթ Գասպարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց գիրք նվիրելու առանձնահակությունների  մասին: Նա նախ հիշեցրեց, որ այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է :Նա նշեց, որ իր շրջապատում գտնվող ֆիզիկոսները, մանկավարժները և այլ մտավորականներ  շատ են խոսում գրականության մասին.”Տարածեմ այդ փոքրի միջավայրի մագնիսական ուժը ամբողջի վրա, բնականաբար չի լինի: Բայց կար սերունդ, երբ գրախանութների պատուհաննները ջարդում էին, տակից վրայից ցանկացած գիրքը ձեռք բերելու համար: Մարդկության ստեղծած ամենամեծ արժեքը գիրքն է: Գիրքը մեզ միշտ հիշեցրել է մեր հայրենիքի, մեր լեզվի մասին: Րաֆֆու վեպերից կուսակցություններ ծնվեցին իսկ այսօր գիրք կարդացող չկա”,-ասաց գրականագետը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նորարար տեխնոլոգիաներն են կտրում մարդկանց գրքից, թե սոցիալական պայմանները թույլ չեն տալիս ժամանակ գտնել ընթերցելու համար` գրականագետը եզրահանգեց.”Ոչ թե գրողի պակաս ունենք, այլ որակի: Լևոն Անանյանը գրողների միությունը ցավոք լցրեց անարժեք մարդկանցով, ով մի քանի բանաստեղծություն էր գրում` դառնում էր միության անդամ: Ոչ թե ընթերցողն է կտրվել գրքից, այլ գրականությունն է կտրվել իր ընթերցողից: Գրողների գլխաքանակը շատ է, բայց հարկավոր է ուշադրություն դարձնել որակով գրողներին”:

Գասպարյանը հավելեց, որ այսօր յուրաքանչյուրս կարիք ունենք գտնելու մեր ժամանակների հերոսին:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ