06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուխը չհերիքեց

”Մարտի մեկն ինձ համար մեկ նշանակություն ունի, մեկ ցավալի նշանակություն, որ մենք տասը զոհ ենք տվել ու կորուստ ունեցող մարդկանց ի սրտե կուզեի ցավակցել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ներկա կգտնվի Ազատության հրապարակում մարտի մեկին, որտեղ ՀԱԿ-ը հանրահավաք է հրավիրել:

”Ավելի փոքր կորուստ եմ համարում այն, որ մարտի մեկին իշխանափոխություն կարող էինք անել, սակայն ՀԱԿ-ը, որ մեկն էր 17 կուսակցություններից, ինքն էլ կողմնակից չէր, որ այդ օրն էլ իշխանափոխություն անեինք”,-ասաց նա:

Գիմիշյանի խոսքով` 2008-ին ժողովուրդն արդեն հաղթել էր, փետրվարի 26-ին հաղթանակ տարավ, ”բայց չգտնվեց դուխով մեկը, ով վերջացներ այդ գործը:

Այն ժամանակ մի քանի հարյուր հազար մարդ էր կանգնած հրապարակում ու ամբողջ ժողովուրդը վստահում էր ՀԱԿ-ին, հիմա ի՞նչն է փոխվել, մտածելակերպն է փոխվել, որ ուզում են հանրահավաք անել, իշխանափոխություն անել:

Ես չեմ լսել, որ դուխն է փոխվել կամ սկզբունքները, ի՞նչ իշխանափոխություն, ոն՞ց կարող է  մի կուսակցությունը, որ իր վրա ՀԱԿ է գրել, հիմա ՀՀՇ է կոչվում, իշխանափոխություն անել”,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վերջինս ողջունում է  ցանկացած պայքար, որը միտված է իշխանափոխության, սակայն չի կարծում, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները իշխանափոխության նպատակ ունեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ