Րաֆֆին` ՀԱԿ-ից, Զարուհուց ու իր մեղքից /վիդեո/
”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է` իրեն ընտրած մեկ միլիոն քաղաքացիները տեղում են, հույսը չեն կոտրել և պատրաստ են պայքարի: Այս մաիսն նա նշեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա շեշտեց, թե պայքարը լինելու է միասնական: Հարցին, թե միավորվելու է ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ, նա պատասխանեց. ”Ժողովուրդը ինքը թելադրում է միացում` թե ներքին, թե արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար և մենք բոլորս պիտի սպասավոր լինենք ժողովրդի պահանջին”:
Ինչ վերաբերում է, թե ինչու այսօր հանրահավաք չարեց, այլ ուղղակի փոքրաթիվ հանդիպում, ապա նա ասաց, որ այսօր ”Ազատության հրապարակում Պարույր Հայրիկյանն է հանրահավաք անում, մտահոգություն չկար, որ քիչ մարդիկ կկան, և իրենք հանրահավաք չէին հրավիրել: ”Մեկ այլ կուսակցության զիջեցինք, մենք հանրահավաք անելու խնդիր չունենք”:
Նա նաև ասաց, թե մասնակցելու է Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին:
Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը թվարկեց յոթ դաս, որը ստացել էր 2013թվականի նախագահական ընտրություններից՝ մեղադրելով նաև իրենց պարտության մեջ: Ճշտող հարցին, թե արդյոք ամենամեծ մեղավորը Ձեզ և ընդդիմությանն ե՞ք վերագրում, նա պատասխանեց. ”Մեղավոր են առաջին հերթին ընտրությունը կեղծող, գողացող իշխանությունները՝ գործող նախագահի գլխավորությամբ”:
Դիտարկմանը, թե իր խմբակցության լավագույն պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԱՄՆ է ուղարկել, չի տուժելու խմբակցությունը, Հովհաննիսյանն արձագանքեց. ”Ոչ, ոչ, երբեք: Ոչ մեկը Զարուհուն ոչ մի տեղ չուղարկեց: Նա գնացել է իր ցանկությամբ ուսումնառության համար, կշարունակի իր պայքարն այնտեղից”:
Մանրամասները` տեսանյութում: