06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին 7 դաս է ստացել. միացյալ հրապարակի առաջարկ /վիդեո/

 Այսօր ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելով իր Ազգային տարեկան ուղերձը նշեց, որ նախագահական ընտրությունների ու հետընտրական փուլից յոթ դաս է քաղել:

՛՛Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը չի հաշտվում երկրում առկա կացության հետ, հասարակության գործուն հատվածը կարող է  ինքնակազմակերպվել ու պահաջներ ներկայացնել իշխանության բոլոր մակարդակներին: Եկել է ժամանակը դասեր քաղելու ու ելքեր քաղելու՛՛,-ասաց նա:

Ըտս նրա՝ ընտրությունները նաև ապացուցեցին, որ իշխող կուսակցությունը արդեն որերորդ անգամ լիակատար կերպով վերարտադրվում է կեղծիքների միջոցով: ՛՛Առաջին հերթին պետք է հուսալի նախադրյալներ ստեղծել ազատ ընտրությունների անցկացման համար՝ ջարդելով թվանկարչության համար հիմք դարձած մեքենան՛՛,-նշեց նա: Բացի այդ Հովհաննիսյանի խոսքով՝ միջազգային դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները աչք են փակում ընտրական կեղծիքների վրա՝ ասելով, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին:

Մեկ այլ դաս է այն, որ ընտրություններին կեղծիքներին մասնակից դարձրին նաև զինվարականներին, իսկ այսօր բանակում շարունակվում են սպանությունները: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ խնդրին ևս պետք է շուտափույթ լուծում տրվի, իսկ ՛՛ինչ են մտածում բանակի սպանությունների մասին գլխավոր հրամանատարան ու ոլորտի ներկայացուցիչները, զինվորի կյանքն ու անվտանգությունն իրենց պատասխանատվությունից ու ոլորտից դո՞ւրս են՛՛:

Շարունակելով նախագահի նախկին թեկնածուն շեշտեց, թե ԱԺ-ը, Անվտանգության ծառայությունը, դատարանները, Գլխավոր դատախազությունը աշխատում են ոչ թե հանուն Հայաստանի հզորության ու վարկանիշի բարձրացման, այլ ի շահ մի քանի տասնյակ ընտանիքների բարեկեցության: ՛՛Սա նշանակում է, որ օրինազանծ իշխանության հետ մենք քննարկելու բան չունենք՛՛,-նկատեց նա:

Հովհաննիսյանը շեշտեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական խնդիրն ընդդիմության միասնականության բացակայությունն էր, խանդը: 

՛՛Իշխանության բոլոր ճյուղերը, կարևորագույն պետական հարցեր լուծող պաշտոնյաները վստահ են, որ իրենց աշխատանքի ձախողման համար որևէ պատասխանատվություն կամ պատիժ չեն ստանալու, այս կարծրատիպը պետք է կոտրվի, ու սրանում մեծ դեր ունեն լրատվամիջոցները՛՛,-մեկ այլ դաս է սա:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլորը: 

՛՛Ժողովրդի իրավունքից իրավունք չունեմ խոսելու անգամ ես, որ վստահության քվե եմ ստացել՛՛,-հավելեց Հովհաննիսյանը ու շարունակեց. ՛՛Մենք գիտակցաբար, դաբնիներից հեռու մնալու դիտավորությամբ, ոչ թե սեփականաշնորհեցինք վստահության քվեն, այն մերը դարձրինք, կուսակցականացրինք, այլ հակառակը՝ այս վստահության քվեն վերադարձրինք ժողովրդին, որպեսզի հուզական մի ակնթարթում այն չմսխվի, որպեսզի ճիշտ ժամին, ճիշտ տեղում հաղթանակի ամրագրումը պատկանի միայն հայ ժողովրդին՛՛:

Րաֆֆի Հովյաննիսյանը հայտարարեց, թե անմիջական հրամայական է դարձել սահմանադրական հեղափոխությունը: ՛՛Անմիջական հրամայական է դարձել, մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական, քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ՝ հանուն ազգային շահի, ինքնիշխանության, ազատության, հանուն մեր սուրբ նահատակների, թող ոչ մեկ չհեգնի, ու մեր երեխաների: Օդ ու ջրի նման ահրաժեշտություն միացյալ հրապարակի կայացումը և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի ինը: Հասկացեք ուղղակի, թե փոխաբերական, բայց բոլոր դեպքերում կեղծիքի ոտքերը կարճ են և սա ազգային-պետական օրակարագի հիմնական պահանջն է՛՛,- նշեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, թե այն ինչ կիսատ է մնացել, պետք է լրացնեն միասնաբար: Նա կոչ արեց. ՛՛Սիրտ արեք, ճշմարտությունն այնտեղ է բնակվում և գալու է սևակի պատգամած մեր հինգերորդ եղանակը: Ուրեմն, արժե ապրել մինչև ապրիլ և հավերժող բյուր գարուններ: Միայն միության կա հայոց փրկություն՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ