Լիզայի համար
Վեցամյա Լիզա Պողոսյանի համար կազմակերպված «Բարության ղողանջներ» բարեգործական համերգին ներկա մարդիկ ոչ միայն վայելեցին հրաշալի երաժշտություն, այլև մեծապես աջակցեցին փոքրիկին:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանի գխավորությամբ հանդես եկավ համերգով, որի ողջ հասույթը՝ շուրջ 400.000 դրամ, ուղղվեց վեցամյա Լիզայի բուժմանը: 85000 դրամ էլ հավաքվել էր հանգանակության արդյունքում:Համերգին ներկա էր «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը, ով խոստացավ, որ փոքրիկի բուժման այս փուլի համար պակասող գումարը կտրամադրի «Նվիրիր կյանք» հիմնադրամը:
Նախկինում ևս հիմնադրամը փոքրիկին տրամադրել էր 5000 ԱՄՆ դոլար:Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել:
Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի:Լիզան մինչ օրս շարունակական աջակցություն է ստանում բարեսիրտ մարդկանցից, ովքեր մշտապես դրամական աջակցություն են ցուցաբերում:
Ճառագայթումից հետո փոքրիկը կստանա ևս մի քանի քիմիաթերապիա, որից հետո ծնողների հետ կվերադառնան Հայաստան: Եթե ցանկանում եք աջակցել փոքրիկի հետագա բուժմանը, ստորև ներկայացված են Լիզա Պողոսյանի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անվամբ բացված հաշվեհամարը:
ՎՏԲ – Հայաստան ԲանկAMD 16004052756801USD 16004052756802EUR 16004052756803RUR 16004052756804Aրտերկրից փոխանցումների համարVTB BANK (ARMENIA) CJSCYerevan, ArmeniaSWIFT: ARMJAM22ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 1
6 նիշանոց թիվն է` 9051210205309960