Գագիկ Ծառուկյանը՝ վարչապե՞տ. Հրապարակ
Սերժ Սարգսյանը պերմանենտ ու պարտաճանաչ լինում Է ՀՀԿ գրասենյակում՝ թիմն ամբողջական պահելու, շփոթված ու թեւաթափ թիմակիցներին ցուցանելու, որ իրական խաղը դեռ առջեւում է: Ի դեպ, ՀՀԿ խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ Փաշինյանի կառավարության ծրագրի նկատմամբ իրենց վերաբերմունքը կլինի հետեւյալը. եթե իրեն սատարող խորհրդարանական ուժերի 1/3-ը կողմ լինի այդ ծրագրին, իրենք խնդիր չեն տեսնում. «Նախ թող իրենք երեք ուժերով կողմնորոշվեն, համաձայնության գան, այդ դեպքում մենք կօգնենք, եթե ոչ՝ մենք չենք օգնի»:
Մտածում եք՝ նրանք համաձայնության չե՞ն գա, մասնավորապես ԲՀԿ-ն՝ իր 15 կետերի մասով, եւ նոր իրավիճակ կառաջանա, եթե ծրագիրը երկու անգամ չի հաստատվում, պետք է նոր վարչապետ ընտրվի, այդ ժամանակ դուք թեկնածու կառաջադրե՞ք: «Ոչ, չենք առաջադրի»:
Գագիկ Ծառուկյանը կլինի այդ դեպքում ֆավորիտ: «Հիպոթետիկ՝ այո, սակայն պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը: Բոլոր դեպքերում’ ԲՀԿ-ն համաձայնել է մաս կազմել կառավարությանը, նշանակում է՝ 1/3-ի հետ կապված խնդիր դժվար առաջանա»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: