Հոգեկան հիվանդությունները ծանր եւ բուժման մեծ ծախսեր պահանջող հիվանդությունների թվում են
«Հոգեկան առողջության ծառայության ասպարեզում այսօր շատ կարևոր քայլ կատարեցինք։ ՀՀ առողջապահության նախարարությունըեռակողմ համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Եվրոպայի ամենախոշոր, ճանաչվածդեղատադրող Սանոֆի ֆրանսիական ընկերությանև Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի հետ։ Երկար ժամանակ այս խնդիրները մեր ուշադրության կենտրոնում էին, և իրավիճակը բարելավելու նպատակով տարբեր ուղղություններով աշխատանքներ էինք տանում։ Վստահ եմ, որ այս համագործակցության շրջանակներում կհաջողվի Հայաստանում զգալիորեն բարելավել հոգեկան հիվանդություններով տառապող անձանցբուժօգնությանկազմակերպումը, ավելի մատչերի ու ավելի արդյունավետ դեղերով բուժումը, մեր մասնագետները կտիրապետեն հիվանդության ախտորոշման և վարման ժամանակակից մեթոդներին։ Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Սանոֆի ընկերության դեղերի մատչելիության փոխնախագահ Ռոբերտ Սեբբագին և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Թոմ Քրեյգին։ Մեր համատեղ նախապատրաստական աշխատանքի արդյունքում ստորագրված այս փաստաթուղթը մեծ հաջողություններ արձանագրելու հիմք կհանդիսանա»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Հուշագրի ստորագրման առթիվ բոլորին շնորհավորեց նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` նշելով, որ առողջապահության ոլորտը դեսպանատան ուշադրության կենտրոնում է, և համատեղ մի շարք ծրագրեր արդեն իսկ կատարվել են։ Շեշտելով, որ համագործակցության նոր փուլ է սկսվում, նապատրաստակամություն հայտնեց սատար լինել ծրագրի իրականացմանը։
Հուշագրի ստորագրումը ողջունեցին նաև Սանոֆի ընկերության դեղերի մատչելիության հարցերով փոխնախագահ Ռոբերտ Սեբբագը և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Թոմ Քրեյգը։
Հոգեկան հիվանդությունները, հատկապես շիզոֆրենիան, ծանր և բուժման մեծ ծախսեր պահանջող հիվանդությունների թվում են: Ծրագիրն առաջին փուլում ուղղված է լինելու հենց շիզոֆրենիայի դեմ պայքարին։ Կկազմակերվի Երևան քաղաքի առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների` ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումներ` հոգեբույժների հետ համատեղ արդյունավետ աշխատանք տանելու նպատակով։
Նախատեսվումեն նաևփսիխոզով տառապող հիվանդներիու նրանց ընտանիքների կրթման, բնակչության իրազեկման, ինչպես նաևհոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ խտրականության նվազեցմանն ուղղվածմիջոցառումներ: Փորձնական ծրագրի դրական փորձըհետագայում կտարածվի նաև մարզերում՝ ներգրավելով հոգեկան այլ հիվանդություններ ևս։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հոգեկան խանգարումներով տառապող հինգ մարդուց չորսը չունի բուժման հնարավորություն։Մինչդեռ մոտավորապես երեք քառորդ դեպքերում համապատասխան բուժումը կարող է կանխել շիզոֆրենիայի կրկնությունը: Մասնագետները գտնում են, որ այս ծրագրի արդյունքում հնարավոր է իրական առաջընթացապահովել: Այդ մասին են վկայում այլ երկրներում իրականացված նմանատիպ ծրագրերը:
Հանրային-մասնավոր համագործակցության մեկնարկը տրվեց հենց այսօր` Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Շիզոֆրենիայով հիվանդների մատչելի բուժում և խնամք. համաշխարհային և հայաստանյան հեռանկարներ»թեմայով միջազգային գիտաժողովով, որին մասնակցում ենՀայաստանի և այլ երկրների մոտ 100 հոգեբույժ:
ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն իր ուղերձն էր հղել գիտաժողովի մասնակիցներին, որը ներկայացրեց նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։