06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Ծառուկյանը լռեց…և հավատո՞ւմ է նախագահին

”Եթե ԲՀԿ-ն իր մասով երբեք ընդդիմություն բառը չի օգտագործում, ես ինչու պիտի օգտագործեմ, իհարկե` ոչ”,-ի պատասխան Henaran.am-ի հարցին՝ արդյոք ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը կարելի է որակել ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ, ասաց ”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ ելույթում առավելապես անդրադարձ կար ներքաղաքական հարցերին, արտաքին քաղաքական ու ներքին քաղաքականության հարցերի կապի մասին ոչ մի խոսք չկար: ”Մանվանդ որ մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակի, կենցաղի, բեռի ծանրացումը կապված է նաև անցած տարվա հուլիսից գազի թանկացման հետ, ”գազային” համաձայնագրերի կնքման ու դրա արդյունքում Մաքսային միության մտնելու հետ, այսինքն` եթե քաղաքագիտական տեսանկյունից գանհատենք, շատ իրադարձություններ ԲՀԿ առաջնորդը շրջանցել է”,-նկատեց Սաֆարյանը:

Իսկ ինչու վերոնշյալի մասին խոսք չեղավ: Մեր զրուցակիցը նշեց, որ դրա մասին միայն դատողություններ կարող ենք անել: ”Բայց փաստն այն է, որ միայն դատողություներ կան ներքին խնդիրներից, և իմ կարծիքով` ամենևին դրանց լուծումները չդիտելով համակարգային փոփոխությունների դաշտում”: 

Սաֆարյանը համաձայն չէ որոշ քաղաքագետների այն տեսակետի հետ, թե այս ելույթը ցույց էր տալիս, որ Գագիկ Ծառուկյանը կարող է կոնսոլիդացնել ընդդիմությունը: Ըստ Սաֆարյանի` ”Պարոն Ծառուկյանը միայն մեկ դեպքում կարող է կոնսոլիդացնել ընդդիմությանը, երբ նրա ու ընդդիմության գնահատականները բոլոր հարցերում համընկնեն: Այս պահին, իհարկե, քաղաքական ուժերը միասնաբար են գործում որոշ խնդիրների շուրջ, բայց սա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ի ու ընդդիմադիրների դիրքորոշումները համընկանում են օրինակ` արտաքին քաղաքականության, Մաքսային միությանն անդամակցելու, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տապալման և այլ հարցերի շուրջ:

Անդրադառնալով ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` մի շարք հարցերի տրված պատասխաններին` Սաֆարյանն ասաց, թե չի կարծում, որ ամեն ինչ լավ է լինելու:

”Չեմ կարող համաձայնել, որ տնտեսությունն առողջ է, կենսաթոշակային ռեֆորմը միակ ճանապարհն է, կամ դա  բարեբեր արդյունքներ է տալու տարիներ հետո: Օգտագործված բառաֆոնդի առումով ցավալի է նախագահի շուրթերից լսել այնպիսի բառեր ինչպիսիք են ցեխոտում են, մրոտում են, ցեխ են արձակում:

Կարծում եմ, որ եթե համաձայն չես քո ընդդիմախոսի կոշտ գնահատականներին, վիրավորանք պարունակող գնահատականներին, դու պիտի միանգամայն կոռեկտություն պահես:

Նախագահն ու իր թիմը ոչ մեկին վիրավորելու իրավունք չունեն”,-ասաց ”Ժառանգության” ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ