07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրայի  արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև Հարավային Կովկասում Ավստրայի զարգացման գործակալության ղեկավար Գունտեր Զիմերը և  Ավստրայի զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները:

 Ողջունելով հյուրերին՝  նախարարը ներկայացրել է  գյուղատնտեսության ոլորտի ռազավարական ուղղություններն ու այն խնդիրները, որոնց իրականացումը կնպաստի համակարգի   հետագա զարգացմանը:Նա մասնավորապես կարևորել է  կոոպերատիվների ձևավորման, հողերի խոշորացման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ձկնաբուծության և այլ ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: «Մենք ունենք թե՛ արտադրության, թե՛ արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու իրատեսական հնարավորություններ և համոզված եմ, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներն արդարացված կլինեն»,- նշել է  նախարարը:

Այնուհետև կարևորելով  ավստրիական կողմի հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, նախարարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի  հնարավորություն տալով Հայաստանին  մասնակցելու Զարգացման գործակալության կողմից իրականացվող տարածաշրջանային մյուս ծրագրերին:

Ռոբերտ Զեյները համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերից հատկապես կարևորել է  Գյուղատնտեսության  համատարած հաշվառման, ինչպես նաև անտառային տնտեսությունների զարգացման  ծրագրերը: Նկատի ունենալով վերջիններիս արդյունավետությունը,  նա հույս է  հայտնել, որ հետագայում ևս կշարունակեն աջակցել Գյուղատնտեսական կենդանիների համարակալման,  հաշվառման և վերամշակող հզորությունների ստեղծմանն  ուղղված նոր  ծրագրերին:

Հանդիպման ընթացքում կողմերը համակարծիք էին, որ առաջարկվող ծրագրերը պետք է բխեն ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունից  և   լրացուցիչ, խորը ուսումնասիրությունների անհրաժեշտություն ունեն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ