Մի բանով պիտի՞ զբաղվեն /վիդեո/
՛՛Եթե կան լուրջ քննադատներ, պետք է լուրջ փաստարկներ բերեն, թե վարչապետի որ քայլն է եղել սխալ, որ որոշումը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնության մասին՝ անվստահություն հայտնել կառավարությանը:
Սոցիոլոգը չի կարծում, որ այս նախաձեռնությունը հաջողություն կունենա:
Հարցին, թե ինչու են այդ դեպքում այս ուժերը նման նախաձեռնությամբ որոշել հանդես գալ, նա պատասխանեց. ՛՛Մի բանով պիտի՞ զբաղվեն, պիտի՞ նախապատրաստվեն հաջորդ ընտրություններին՛՛:
Ադիբեկյանը համարում է, որ մեր ընդդիմության խնդիրն այն է, որ չի կարողանում միավորվել, յուրաքանչյուր ուժ մտածում է, որ ինքը պետք է լինի գլխավորը: ՛՛Բայց եթե միավորվեն, կարող է և ուժեղանան՛՛,-նկատեց նա:
Շարունակությունը՝ տեսանյութում: