18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեներալ Մանվելը կիսում է նախագահի տեսակետը՝ նվնվացող ազատամարտիկների մասով/վիդեո/

Այսօր կայացած ԵԿՄ 10-րդ համագումարից հետո վերընտրված նախագահ՝ գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին : Պատասխանելով այն հարցին, ըստ որի այսօր կայացած համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  անդրադառնալով փողոց դուրս  եկած ազատամարտիկներին նրանց համարել է “նվնվացող անհատներ”: Կիսում է արդյո՞ք Մանվել Գրիգորյանը այդ տեսակետը:

“Ունենք առաջնային խնդիրներ պաշտպանության առումով: Հայ ժողովուրդը նվնվալու իրավուքն չունի: Ազատամարտիկներին դա չի սազում: Ազատամարտիկը, զինվորը պետք է մնա զինվոր եւ կապ չունի, թե նախագահը ով է: Այսօր գազ, նավթ վաճառող շատ փիս հակառակորդներ ունենք, թե ֆինասապես, թե սոցիալապես: Իսկ մենք բացի մեր մարդկային ռեսուրսից, հավատարմությունը պահպանելուց ուրիշ բան չունենք: Հեղափոխության ամսին խոսելը երեք հատ նախագահ են փոխել: Անեիք էլի: Երեք նախագահ են փոխել եւ նրանց  իրենք էլ են ծառայել: Բայց ըտենց չի լինում, որ էսօր ծառայես վաղը հայհոյես”,-նկատեց գեներալը:
Հարցին թե՞ ծանոթ է արդյոք Մանվել Գրգորյանը գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի առաջ քաշած հարցերին
“Հարցին հարցով պատասխանեմ: Երբ Մուշեղ Սաղաթելյանը գաղութի պետ էր գաղութում եկեղեցի էին բացել: Արկղերով  սիգարետ բան  վերցնելով՝ գնացինք մտանք  գաղութ, ոնց որ զորամս գնայինք:Աջից կամանդիր էին ասում՝ ձախից կամադիր: Սաղ կռված տղեք էին:Անձնական, ընտանեկան հարցերով կամ մեկի ասածը մյուսին դուր չի եկել նստել էին: Հալալ կեսը կռված տղեք էին: Ընենց չի, որ այսօր Վոլոդիյան առանձնահատուկ է: Եթե իրեն իր խոսելու համար նստեցրած լինեին ամոթ իրանցը, բայց քրեկան գործով են ձերբակալել: Գաղութնել ա մեր համար, բոլորիս համար ա: Եթե արել են՝ արարքին պետք է պատասխան տան”,-հավելեց Արցախի հերոսը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ